Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Արտֆեստ» փառատոնի քրոնիկան

«Արտֆեստ» փառատոնի քրոնիկան
17.05.2014 | 12:01

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը մեկնարկեց թատերական ներկայացումներով: Փառատոնին մասնակցում են երիտասարդ արվեստագետներ մայրաքաղաքից և մարզերից:

«Երկրորդ տարին եմ մասնակցում փառատոնին: «Արտֆեստը» շատ կարևոր է երիտասարդների համար, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց աշխատանքները և լսելու մասնագետի կարծիքը: Իսկ «Արտֆեստի» ժյուրիում բարձր մակարդակի մասնագետներ են, արվեստագետներ: Մեզ համար շատ կարևոր է նրանցից յուրաքանչյուրի կարծիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Սևակ Սարգսյանը, ով փառատոնին մասնակցում էր «Կայենալիզացիա» ներկայացմամբ:
Մայիսի 19-21-ին «Նարեկացի» արվեստի միությունում (ժամը 13.00-15.00) կանցկացվեն կինոցուցադրություններ: Կներկայացվի ավելի քան քսան ֆիլմ` «Այստեղ՝ մեր կողքին», «Անվերջություն», «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները» և այլն: Նույն օրերին Մարտիրոս Սարյանի պուրակում (ժամը` 15:00-19:00) կցուցադրվեն կերպարվեստի գործեր (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):


Արմինե ՍԱՐՍԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ